Վարդան Պետրոսյանը աշխատելու է

Vardan_Petrosyan1ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը սեպտեմբերի 8-ին ստացել է Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով հինգ տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի աշխատանքային պայմանագիրը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կայացվելու է համապատասխան որոշում:

Ավելի վաղ` Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ԶԼՄ-երին հայտնել էր, որ դերասանն արդեն թատրոնում աշխատելու հրավեր է ստացել` չնշելով թատրոնի անունը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2-ին որոշում էր կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ժամանակավոր կացարան, որտեղ, ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմամբ, նա պետք է իր հետագա պատիժը կրի բաց ռեժիմով, իսկ բաց ռեժիմով պատիժ կրել կթույլատրվեր, եթե Վարդան Պետրոսյանի հետ կնքվեր աշխատանքային պայմանագիր:

Վերը նշված դեպքում` նա կարող է առավոտյան ժամը 8:00-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ն դուրս գալ քրեակատարողական հիմնարկից և երեկոյան սահմանված ժամին գիշերելու համար վերադառնալ քրեակատարողական հիմնարկ։

 


Այս թեմայով