Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործել է, կողային հայելիներ եղել են, արագությունն էլ գերազանցել է 70-ը

Վարդան-ՊետրոսյանՀոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Մարատ Գինոսյանը վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունից դժգոհ չէ:

Հիշեցնենք` հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը և այժմ Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է:

Նախաքննության շրջանակներում կատարված դատաավտոտեխնիկակակն փորձաքննության եզրակացության համաձայն, ըստ փաստաբանի, արագության գերազանցումը նշվել է 71 և ավելի: Բայց փաստաբանն այլ կարծիքի է. «Հաշվի առնելով մեքենաների վնասվածքի բնույթը, իմ կարծիքով, խոսքը 70 կմ/ժ արագության մասին չի կարող լինել, այլ շատ ավելի` 100-ից էլ ավել կարող է լինել, որովհետև «ԲՄՎ» մակնիշի մեքենայի բախումից հետո «Նիվա» մակնիշի ավտոմենքենան 180 աստիճանով պտտվել է: Եթե արագությունը 60-70 կմ/ժ լիներ, հնարավոր չէր մեքենան նման աստիճանի տակ պտտվեր: Ես նման բան չեմ պատկերացնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Դիտվել է 730 անգամ
 


Այս թեմայով