Վարդան Ղուկասյանն ու նրա որդին ծեծել են բռնցքամարտի հայտնի մարզչին. «Փաստինֆո»

collageԳյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա որդի Սպարտակն իրենց թիկնապահների հետ ծեծի են ենթարկել մի խումբ գյումրեցիների, որոնց թվում է նաև բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանը:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 11-ին Սպարտակ Ղուկասյանն իր ընկերոջ` Պատվական Մադոյանի հետ Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանել է բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց:
Դրանից հետ, նույն օրը՝ գիշերը, բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանը գնացել է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, որտեղ դարձյալ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Վարդան Ղուկասյանի թիկնապահները դարձյալ ծեծի են ենթարկել մարզչին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
Դիտվել է 174 անգամ
 


Այս թեմայով