Home » ՄԱՄՈՒԼ » Վարդան Ղուկասյանի որդին թույլ չի տվել հերձել մահացածին եւ դիակը տարել են. «Ժողովուրդ»

Վարդան Ղուկասյանի որդին թույլ չի տվել հերձել մահացածին եւ դիակը տարել են. «Ժողովուրդ»

վարդանիկ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկություններով՝ մահացել է Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանի հարեւաններից մեկը, սակայն վերջինիս հարազատներն ու հաեւանները, այդ թվում Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, չեն թույլատրել դիակը հերձել՝ պատճառաբանելով, որ քրիստոնյային վայել չէ: Վերջիններս, հակաճառելով ու վիճաբանելով ոստիկանների ու դատաբժիշկների հետ, պաթանատոմիական կենտրոնից դիակը տարել են:

Այնուհետեւ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարականով ոստիկանները գնացել ու դիակը տեղափոխել են դիահերձարան:

Ոստիկանության Կումայրիի բաժին են հրավիրել նախկին քաղաքապետի որդուն՝ Սպարտակին, որն ասել է, թե ինքը որպես քրիստոնյա էր դեմ կանգնում դիահերձմանը, այլապես խնդիր չկա:

Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որը, սակայն թեմայի շուրջ որեւէ բան չի ասել:

Այժմ Շիրակի մարզի քննչական վարչությունում հանկարծամահության դեպքով նյութեր են նախապատրաստվում՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում մահվան պատճառները պարզելու համար: Դիակի զննությամբ տեսանելի բռնության հետքեր չեն հայտնաբերվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 166 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy