Home » ՄԱՄՈՒԼ » Վարդան Ղուկասյանի հրավերը վարչապետը մերժել է

Վարդան Ղուկասյանի հրավերը վարչապետը մերժել է

tigran-sargsyan01«Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ մեկնած վարչապետ Տիգրան Սարգսյանին նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է սպասել։ Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների՝ վարչապետի՝ Գյումրի այցելության ընթացքում Ղուկասյանը նրան հրավիրել է իր գրասենյակ՝ տեղում ներկայացնելու, որ ինքն ու իր թիմը դեռ շարունակում են աշխատել հանուն Գյումրու։ Ղուկասյանը ակնկալիք է ունեցել, որ իրեն կտրամադրեն Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքի որևէ հարկաբաժին, և ինքն այսպիսով իրագործած կլինի երկրորդ քաղաքապետարան հիմնելու իր նկրտումները։ Սակայն Ղուկասյանի ծրագրած հրավերը վարչապետը մերժել է՝ մարելով Գյումրու հանդեպ ինչ-ինչ իրավունքներ վերականգնելու նախկին քաղաքապետի հերթական հույսը։ Ի դեպ այս լուրերին որևէ մեկնաբանություն տալ Վ. Ղուկասյանը հրաժարվեց՝ ասելով. «Հարկ չեմ համարում  նույնիսկ պատասխանել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 92 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy