Վարդան Ղուկասյանին ևս երկու տեղամաս է «բաժին հասել»

vardanik-ghukasyan1«Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» Է իրականացրել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ տեղամասերը հիմնականում բաժանվել են գյումրեցի պատգամավորների «միջև», և հենց նրանք պետք Է ապահովեն անհրաժեշտ թվով այո-ները։

 Պատգամավորներն Էլ առանձնակի եռանդով «լծվել են աշխատանքի», քանի որ նրանց բաց տեքստով ասվել Է, որ իրենց ապագա ճակատագիրը կախված է հանրաքվեի արդյունքներից։ «Բաժանումների» արդյունքում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շատ քիչ տարածք է բաժին հասել, ինչի արդյունքում տեղի իշխանական վերնախավի շրջանում արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա եկող տարվա սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի լինի իշխանության թեկնածուն։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս երկու տեղամաս Է «բաժին հասել», որ պարապ չմնա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Ժողովուրդ>  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով