Վարդան Ղուկասյանը պարզաբանում է, թե ինչու են պարտվել

վարդանիկ««Ժողովուրդ»–ը դեռևս նոյեմբերի 12-ին գրել էր, որ Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու համար տեղի իշխանական վերնախավը տեղամասերը բաժանել էր տարբեր պատասխանատուների միջև, ինչի արդյունքում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բաժին էր հասել երկու տեղամաս, որ պարապ չմնա։ Սակայն Վարդան Ղուկասյանին «տրված» ընտրատեղամասերում ևս ոչ-ն է հաղթել։ Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Վարդան Ղուկասյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու նա չարդարացրեց իշխանությունների սպասելիքները։ Ինչին հետևեց Ղուկասյանի հետևյալ պատասխանը. «Յա, հալալ Եղնի, դուք մնացածի տեղը մտածեք, մենք չենք պարտվել, շատ մեծ հզոր ձայներ ենք հավաքել։ Ժողովուրդը ինչ-որ ասել է, այն էլ արել են, հաջողություն, ցտեսություն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով