Վարդան Այվազյանը պատրաստ է ուտել դիմումը

Վարդան-ԱյվազյանՕրեր առաջ մամուլում տարածվեց տեղեկատվություն, ըստ որի Վրաստանի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի Տաբածղուր լճում հարակից գյուղի բնակիչներին արգելում են ձուկ որսալ: Հնչում էին մեղադրանքներ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հասցեին, քանի որ լիճը պատկանում էր նրա ընկերությանը: Այվազյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ լճի ձկան 50 տոկոսը պատկանում է գյուղացիներին և նրանք կարող են այն որսալ:

Վարդան Այվազյանը պնդեց, թե իրականությանը չեն համապատասխանում մամուլի հրապարակումները, թե գյուղացիներին թույլ չի տրվում ձուկ որսալ այդ լճում։

«Ցույց տվեք մի դիմում ձուկ բռնելու մասին, որ մերժվել է։ Եթե լինի, պատրաստ եմ բոլորի ներկայությամբ ուտել դիմումը»,-ասաց նա և ընդգծեց, որ շատերը չեն կարողանում մարսել այն, որ ինքը կարողացել է հաղթել ԱՄՆ-ում տեղի ունեցած դատական գործը։

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով