Վարդան Այվազյանը հակադարձում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

 

collageՀայաստանին դեֆոլտ չի սպառնում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հակադարձելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

«Երևի առաջին նախագահին հարցնեք, թե ինչ հիմնավորումներից ելնելով է ինքը ասում, որ դեֆոլտ է սպասվում, որովհետև ՀՆԱ-արտաքին պարտքն ուղղակիորեն դեֆոլտի հետ կապ չունի: ԱՄՆ-ում, օրինակ, այդ ցուցանիշները երեք անգամ գերազանցում են, բայց նման բան չեն հայտարարում: Մեր հարևան պետություններն էլ արտաքին պարտքի այդքան բեռ ունեն, որը ՀՆԱ-ն գերազանցում է… Դա կախված է տնտեսության զարգացման դինամիկայից»,- նշեց Վարդան Այվազյանը:

Պատգամավորը նկատեց, որ Հայաստանը երբեք անվճարունակ կարգավիճակում չի եղել:

ՀՀԿ-ական պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ դեֆոլտիի համար հիմնարար պատճառներ չի տեսնում:

«Եթե Տեր-Պետրոսյանը ներկայացնի փաստեր, որ Հայաստանը վաղը-մյուս օրը չի կարող վարկային պարտավորությունները կատարել, չի կարող աշխատավարձերը վճարել, թոշակները վճարել, այսինքն՝ անվճարունակ դառնա… Բայց դեֆոլտի հոտ չի գալիս»,- նշեց պատգամավորը:

Դիտվել է 425 անգամ
 


Այս թեմայով