Վարազդատ Արշակյանը նոր պաշտոնի չի նշանակվի

Politik.am-ը իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը նշանակվելով պաշտոնի,  շարունակում է իրենց պաշտոններին պահել այնպիսի պաշտոնյաների, որոնք կապված են նախկին իշխանությունների հետ և ավելին, հենց նախկին իշխանությունների կոռուպցիոն միջամտությունների շնորհիվ են պահպանել իրենց պաշտոնները: Նման պաշտոնյաներից մեկն էլ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի քրոջ որդին է՝ Արշակյան Վարազդատը, որը զբաղեցնում է ՊԵԿ հետբացթողումային վարչության պետի տեղակալի պաշտոնը: Այժմ հատուկ Վարազդատ Արշակյանի համար Արա Գաբրիելյանը նախագիծ է պատրաստել, ըստ որի պետք է ստեղծվի Նախաբացթողումային վարչություն, որը իր մեջ բավական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Խնդրի կապակցությամբ Politik.am հարցում ուղարկեց ՊԵԿ մամուլի ծառայություն: Մեր հարցման ի պատասխան ՊԵԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում ենք, որ  համապատասխանում է իրականությանը մեր այն տեղեկատվությունը, ըստ որի քննարկվում է նախագիծ Նախաբացթողումային վարչություն ստեղծելու վերաբերյալ, բայց հստակ չէ` ի վերջո նման կառույց կստեղծվի, թե ոչ, իսկ ստեղծման դեպքում  այդ պաշտոնում չի նախատեսվում Վարազդատ Արշակյանի նշանակումը:

Այս թեմայով