Վաշինգտոնը Boeing-ի ընկնելու համար Պուտինին է մեղադրել

g_image (2)ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղավոր է մալայզիական «Բոինգի» կործանման համար։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով, նման հայտարարություն է արել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշուա Էռնեստը։

«Մենք գիտենք, որ Malaysia Airlines-ի օդանավը խփվել է հրթիռով։ Այն խփվել է անջատողականների կողմից հսկվող վայրում, մի վայրում, որտեղ ուկրաինական հակաօդային պաշտպանությունն այդ ժամանակ չի գործել»,-ասել է նա։

Նա ասել է, որ իրենք եզրակացության են եկել, որ Վլադիմիր Պուտինն ու ռուսներն են մեղավոր այդ ողբերգությունում։

Հիշեցնենք, որ Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավը կործանվել էր հուլիսի 17-ին, Դոնեցկի շրջանում։ Զոհվել է 298 մարդ։ Ե՛վ Կիևը, և՛ ռուսամետ անջատողականները հերքում են իրենց մասնակցությունը կատարվածին։

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով