Վաշինգտոնը զգուշացնում է Մոսկվային

Միացյալ Նահանգները «զայրացած» է նախկին հետախուզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպից:

Անդրադառնալով Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թունավորման դեպքին, որի հեղինակն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն է, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը զգուշացրել է՝ «Մոսկվան վստահաբար համարժեք պատասխան կստանա»:

«Մենք վստահում ենք Միացյալ Թագավորության հետախուզությանը և գնահատականներին, որ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն է պատասխանատվություն կրում թունավորման համար», — ասել է Թիլերսոնը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերզա Մեյի հայտարարությունից ժամեր անց:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել էր, որ հարձակվողները օգտագործել են Ռուսաստանում արտադրվող «նովիչոկ» անունը կրող նյարդային համակարգը թունավորող միջոցը:

Լոնդոնը Ռուսաստանի դեսպանից մինչև մարտի 13-ը պարզաբանում է պահանջել։

 


Այս թեմայով