Վաշինգթոնը կոչ է անում անհապաղ դադարեցնել լարվածությունը Ղարաբաղում

callpageՎաշինգթոնը կոչ է անում անհապաղ դադարեցնել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այդ մասին ասվում է Պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ:

«Մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերն օգտագործում են ականանետեր եւ այլ ծանր տեխնիկա սահմանի երկայնքով, ինչը հանգեցրել է զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում եւ վնաս է հասցրել գյուղերին: Մենք խորապես մտահոգված ենք լարվածությամբ եւ դատապարտում ենք ցանկացած ռազմական գործողություն՝ ուղղված քաղաքացիական բնակչության դեմ: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

 


Այս թեմայով