Վանաձորում սպանել են 33-ամյա տղամարդու. մանրամասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, վնասվածքը ստացել է որովայնի մասում՝ կտրած-ծակած հարվածի հետևանքով, Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Քոչինյանն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ հանցագործությունը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Արդեն սպանության վայրում աշխատել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։ Վերջիններս մանրակրկիտ ,«սանրելով» դեպքի վայրը, հայտնաբերել են նաև դանակ, որը, եղել է Ford Transit մակնիշի 34 MԼ 665 համարանիշի ավտոմեքենայի մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր է, դանակը հանցագործության գործիքն է եղել, որը քննիչ Գ. Վերմիշյանի որոշմամբ առգրավվել է։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

 


Այս թեմայով