Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երեխային գտնելու ուղղությամբ երեկ մեկնարկած ու այսօր վերսկսված աշխատանքներնը մթության պատճառով ժամը 18:00-ից դադարեցվել են:

Ավելի վաղ որոնողական աշխատանքներն իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում և նախկին քիմիական գործարանի տարածքում: Աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության մարզային վարչության 16 աշխատակից և կորած քաղաքացու հարազատները:

Այս թեմայով