Վանաձորում առևտուր է տեղի ունեցել. Էնֆիաջյան

վահե-էնֆիաջյանԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Politik.am-ի հետ զրույցում անդրադարձավ  Վանաձորի քաղաքապետի փակ-գաղտնի քվեարկությանը, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը:

Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ի սկզբանե այն հիմնական խնդիրները, որ մինչև քվեարկությունն արդեն իսկ առաջացել էին, տեղիք էին տալիս հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել: «Առևտուր է տեղի ունեցել, ոմանք իրենց ձայնը ծախել են, վանաձորցու վստահությունը ծախել են, առհասարակ ժողովրդի հույսը ծախել են և գնացել են ամենաանընդունելի ճանապարհով»,-ասաց նա: Նա հիշեցրեց, որ իրենք ստորագրել են Վանաձորում Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու մասին երեք ուժերի համագործակցության  հուշագիրը և վստահեցրեց, որ ԲՀԿ-ն վարվել է այնպես՝ ինչպես խոստացել է, և ավելին քան վստահ է այդ հարցում. նույնիսկ՝ անհրաժեշտության դեպքում կարող է ապացուցել:

Դիտվել է 313 անգամ
 


Այս թեմայով