Վանաձորում ամուսինը հենց փողոցում կտրել է կնոջ պարանոցը

Հհոկտեմբերի 9-ին, ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզկենտրոն Վանաձորում:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Բանգլադեշ կոչվող թաղամաս տանող ճանապարհին: Նախնական տեղեկություններով, ամուսինը, վիճաբանելով կնոջ հետ, չկարողանալով տիրապետել իրեն, հենց փողոցում դանակի մի քանի հարված է հասցրել կնոջ դեմքի և թևի հատվածում, այնուհետ կտրել պարանոցը՝ հարվածներ հասցնելով վզի հատվածում:

fffffffffff_1381386634Կնոջը հաջողվել է դուրս պրծնել ամուսնու ձեռքից, փախչել մի քանի մետր՝ դեպի քաղաքի կենտրոնական հատված: Այնուհետ մտել է մոտակա խանութներից մեկի նկուղային հարկում գործող հացի արտադրամաս, որտեղ հասցրել է միայն օգնություն խնդրել արտադրամասի աշխատակիցներից և ուշաթափվել է: Ականատեսների կանչով ժամանած շտապ բուժօգնության մեքենան արնաշաղախ կնոջը տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ և այս պահին կնոջը վիրահատում են: Ամուսնու գտնվելու վայրի և այլ տվյալների մասին մանրամասները՝«Հրապարակի» վաղվա համարում:

Նյութի աղբյուրը այստեղ

 


Այս թեմայով