Վանաձորի զորամասերից մեկում զինվորը մեծ քանակով քացախաթթու է խմել. վիճակը ծանր է

tunavorumՎանաձորի զորամասերից մեկում հոկտեմբերի 8-ին թունավորման դեպք է գրանցվել: NEWS.am-ի տեղեկություններով ժամը 16:00-ի սահմաններում սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Վահան Մովսիսյանը: Նա ծնունդով Արտաշատ քաղաքից է:

Բժիշկները պարզել են, որ զինծառայողը թունավորվել է քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով: Տուժածին Վանաձորի բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են  Արարատ քաղաքի զինվորական հոսպիտալ:  Տղայի վիճակը գնահատվում է ծանր:

Նյութի աղբյուր

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով