Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են. ՍԴ որոշում

Սահմանադրական դատարանը հրապարակեց  Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց ՍԴ որոշումը, համաձայն որի. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։

ՍԴ-ի որոշումները ուժի մեջ կմտնեն մարտի 31-ին։

Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ի որոշմամբ բոլոր նիստերը հակասահմանադրական են, և ավագանին պետք է լուծարվի։

 


Այս թեմայով