Վայոց Ձորում մեքենայի գազալցման ժամանակ բալոն է պայթել. կա զոհ

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արփի գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթել է գազալցակայանում լիցքավորվող Չերի մակնիշի 35 DC 781 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը:

Պայթյունի հետևանքով գազալցակայանի լիցքավորող, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Արման Կարապետյանը տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության Եղեգնաձորի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Դիտվել է 555 անգամ
 


Այս թեմայով