Վաճառվել է կառավարության շենքը. այնտեղ գիշերային ակումբ է լինելու

Yerevan_square_by_Rita_WԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կես գնով և առանց մրցույթի կվաճառվիընդամենը մեկ ամիս առաջ հիմնադրված «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը: 60.7 միլիոն դոլար գնահատված համալիրն ու հարակից 9.5 հեկտար հողամասը 30 միլիոն դոլարով վաճառելու պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մեկ ամսվա ընթացքում:
Կառավարության նիստում նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ չորս տարվա ընթացքում ավելի քան հարյուր միլիոն դոլար ներդրում կատարելով՝ գնորդը համալիրում կառուցելու է՝ «հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների, սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև կապահովվի 250 նոր աշխատատեղի ստեղծում»: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ գնորդը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անմիջական հարևանությամբ գտնվող համալիրում նաև խաղատուն է կառուցելու:

Այն որ իշխանությունների համար պատմամշակութային ժառանգությունը որևէ նշանակություն չունի՝ հասկանալի է բոլորին, սակայն Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ կառուցել խաղատուն  մեղմ ասած ճիշտ որոշում չէ: Ընդհանրապես ՀՀ կառավարության  համար կարևոր սկզբունք է դարձել վաճառել ամեն ինչ և կարևոր չէ, թե այն ի՞նչ արժեք ունի հասարակության համար և ի՞նչ նպատակի է ծառայելու: Մի օր էլ  կլսենք, որ վաճառվել է կառավարության շենքը և այնտեղ գիշերային ակումբ է լինելու:

Անի Ասլյան

Դիտվել է 633 անգամ
 


Այս թեմայով