Վաղինակ Շուշանյանը չի առաջադրվի Սպիտակի քաղաքապետի թեկնածու

76196Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը չի պատրաստում իր թեկնածությունն առաջադրել Սպիտակում սպասվող քաղաքապետի ընտրություններին: Այս մասին ակտիվիստը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Նախ ներկայացնեմ նախընտրական իրավիճակը Սպիտակ քաղաքում: Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 6-7 թեկնածու, որոնցից 2-ի մեջ է հիմնական պայքարը , եթե կարելի է դա պայքար համարել` Գ. Սահակյանը և Վ Ասատրյանը: Երկուսն էլ ՀՀԿ-ական են, 2-ն էլ լավ փողատեր ու գործարար:
Արդեն իսկ քարոզարշավից առաջ բավականին մեծ գումարներ են ծախսել ընտրվելու համար: Քաղաքի բնակչության գրեթե 40%-ը Սահակյաններն են, 15-ից ավել Ասատրյանները: Ընտրելու իրավունքով գրանցված են մոտավորապես 10 000 մարդ:Ըստ տեղի մարդկանց կընտրվի նա , ում հավանություն կտա պատգամավոր Ա. Համբարձումյանը(Դեռժավայի Արկադիկը): Ըստ հավաստի աղբյուրի, բավականին մեծ գումար է բաժանվել և բաժանվում ընտրողներին:
Հիմա իմ առաջադրվելու անհնարինության մասին:
Նախ պետք է ունենամ առնվազն 200 հոգուց բաղկացած թիվ, ովքեր կլինեն թե հաձնաժողովներում , տեղամասերում և կմասնակցեն քարոզարշավին:Պետք է պարտադիր շտաբ ունենամ: Եվ ամենակարևորը բավականին մեծ գումար, խոսքը գնում է մոտավորապես 10 000 և ավելի դոլլարի մասին, ինչը ես չունեմ:
Ուստի անիմաստ էներգիա ու ժամանակ չծախսելու համար որոշել եմ չառաջադրվել քաղաքապետի հաստիքի համար, չնայած որ շատ կցանկանայի լիքը բարեփոխումներ անել հայրենի քաղաքումս:
Ցավոք շանսերս 3 %-ից ավելին չեն…»,- գրել է Վաղինակ Շուշանյանը:

 


Այս թեմայով