Վաղինակ Շուշանյանը լքեց «Ոչ թալանին» նախաձեռնությունը

վաղինակՀունիսյան բողոքի ակցիաների առաջնորդներից մեկը, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանայնը Facebook-յան իր էջում գրառում է կատարել,  որով տեղեկացնում է, որ դուրս է գալիս «Ոչ թալանին» նախաձեռնությունից.

«Ժողովուրդ ջան, անձնական խնդիրների ու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված եմ դուրս գալ «Ոչ թալանին» նախաձեռնությունից: Սա դեռ չի նշանակում, որ ես թողնում եմ պայքարը, ընդհակառակը՝ ես շարունակելու եմ ու ցանկացած պահի պատրաստ եմ դուրս գալ փողոց: Մնալու եմ ընկերներիս կողքին ու թիմից դուրս պատրաստ եմ հնարավորինս աջակցել իրենց»,- ասված է գրառման մեջ:

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով