Վաղինակ Շուշանյանը՝ Սպիտակի քաղաքապե՞տ

Vaxinak1Ապրիլի 17-ին Սպիտակում քաղաքապետի ընտրություններին հնարավոր է առաջադրվի նաեւ ակտիվիստ, Բաղրամյանի դեպքերի մասնակից Վաղինակ Շուշանյանը: «Համաքաղաքացիներիս կողմից բազում անգամ առաջարկ եմ ստացել դնել թեկնածություն՝ քաղաքապետ դառնալու համար: Երկար ժամանակ է, որ ծրագրեր ունեմ՝ կապված Սպիտակի կենսական եւ տնտեսական զարգացման հետ: Կարծում եմ՝ այդ հաստիքը կօգնի իրագործել ծրագրերս, սակայն կցանկանայի լսել նաեւ կարծիքներ հնարավոր ռիսկերի ու խնդիրների վերաբերյալ..․»,- գրել է Շուշանյանը, նշելով, որ որոշումը վերջնական չէ: Ինչի՞ց է դա կախված։ «Նախ պիտի գնամ Սպիտակ, տեղում զգամ իրավիճակը եւ հավանական շանսերը»: Սպիտակում առաջադրվելու է գործող քաղաքապետը՝ Գագիկ Սահակյանը, իսկ տարածքը «նայող» ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը կարծես թե որոշել է աջակցել Լոռու ներկայիս փոխմարզպետ, նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանին:

Մանրամասները` Հրապարակ օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 447 անգամ
 


Այս թեմայով