Home » ԺԱՄԱՆՑ » Վաղը Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտության արարողությունն Է

Վաղը Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտության արարողությունն Է

Հովիկ«Վաղը Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտության արարողությունն Է՝ իր իսկ կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Մկտրվելու են միանգամից 5 թոռները, երկուսը որդու՝ Արգամի զավակներն են, երեքը՝ փոքր դստեր։ Վերջինիս ամուսինը՝ Վլադիմիր Թամրազյանը, «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային ծառայության պետն Է։ Արգամիչի որդու քավորը Սամվել Կարապետյանն Է, իսկ դստեր զավակներինը՝ ոչ այլ ոք, քան խնամի Գագիկ Ծառուկյանը, որն այդ օրը փաստացի մի քանի ֆունկցիա Է ունենալու՝ և քավորի, և սանահոր։

Մկրտությանը հրավիրված Է ողջ քաղաքական Էլիտան, որը եկեղեցուց հետո կգնա «Փարավոն»՝ նշելու իրադարձությունը։ Ի դեպ, կասկածներ կային, թե կմասնակցի սույն արարողությանը Սերժ Ազատիչը, որը երեկ մեկնել է Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին։ Այո, կմասնակցի, տեղեկացրին նախագահականի մեր աղբյուրները, նիստից անմիջապես հետո՝ այսօր երեկոյան, նա կվերադառնա Հայաստան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 61 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy