Վաղը Երևանի կենտրոնական փողոցները փակ կլինեն (Քարտեզ)

նկար«Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված,հոկտեմբերի 4-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:

Քաղաքապետարանի լրատվականից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Շահումյանի անվան հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի փողոցները: Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Արգիշտի, Բեյրութի փողոցները, Աբովյան փողոցի մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները:

Կիսամարաթոնի ընթացքում մայրաքաղաքով դուրս կգան վազելու հարյուրավոր մարզիկներ: Մրցույթը կունենա 4 մրցատարածք՝ 21,1 կմ, 10 կմ, 2,1 կմ և մանկական՝ 1 կմ հեռավորությամբ: Այն անցնելու է քաղաքի կենտրոնով և Հրազդանի կիրճով: Եզրագիծը հատած բոլոր մասնակիցները կստանան մեդալներ: Յուրաքանչյուր մրցատարածքում պարգևատրվելու են 1-3 տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ:

Մրցավազքին կարող են մասնակցել տարբեր պատրաստվածության մարզիկներ: Հատուկ սկսնակների համար կներկայացվի բոլոր վազքատարածքների համար նախապատրաստման ծրագիր: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մարաթոնի պաշտոնական կայքում:

Դիտվել է 329 անգամ
 


Այս թեմայով