Վաղը Գագիկ Ծառուկյանը կհանդիպի Արմավիրի և Արարատի գյուղացիների հետ

12041611_895691343842429_250813902_oՎաղը Գագիկ Ծառուկյանը կհանդիպի Արմավիրի և Արարատի գյուղացիների հետ: Արարատի և Արմավիրի մարզերի մի խումբ խաղողագործներ այսօր իրենց մտահոգությունն են արտահայտել խաղողի բերքի մթերման ժամկետների հետաձգման հետ կապված, մասնավորապես նշելով, որ խաղողի բերքի ամենախոշոր մթերող Երևանի Արարատ Կոնյակի գինու օղու կոմբինատը դեռ չի սկսել խաղողի մթերումը և իրենք կասկածներ ունեն, որ իրենց բերքը կոմբինատի կողմից ամբողջությամբ չի մթերվելու: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և խաղողագործների մտահոգությունը՝ Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը վաղը հանդիպելու է Արարատի և Արմավիրի խաղողագործների հետ, որոնք արդեն իսկ երկար տարիներ հանդիսանում են Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի գործընկերները: Գագիկ Ծառուկյանը հենց տեղում կլսի գյուղացիների մտահոգությունները, հընթացս լուծում կտրվեն խնդիրներին: Ժամը 11:00-ին Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի Արմավիրի ընդունման կայանում տեղի է ունենալու հանդիպում այդ տարածաշրջանի խաղողագործների հետ, իսկ 12:00-ին արդեն Մասիսի ընդունման կայանում Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է Արարատի մարզի խաղողագործների հետ:

Դիտվել է 81 անգամ
 


Այս թեմայով