Վահրամ Բաղդասարյանի եղբայրը սպառնում է աշխատակիցներին

«Ժամանակ» թերթը գրել է. ««Ժամանակ»-ի Վանաձորյան աղբյուրը տեղեկացնում է, որ «Գազպրոմ Արմենիայի» Լոոու ԳԳՄ տնօրեն Վարդան Բաղդասարյանը, ով ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբայրն է, իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին ստիպում է ստորագրել ինչ-որ թղթերի տակ, որոնց բովանդակությունը իրենց հայտնի չէ: Աշխատակիցների մի մասը վախի և սպառնալիքների ազդեցությամբ ստորագրել է, իսկ մյուսները հրաժարվել՝ ասելով, որ կստորագրեն միայն այն դեպքում, երբ իմանան, թե այդ ստորագրությունները ինչ փաստաթղթի են կցվելու: Չստորագրողներին սպառնացել են հեռացնել աշխատանքից: Աշխատակիցները մտավախություն ունեն, որ այդ ստորագրությունները կարող են ծառայեցվել ինչ-որ քաղաքական նպատակով և իրենց անունից ինչ-որ հայտարարություններ տարածելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով