Վահրամ Բաղդասարյանի դուստրը ամբողջ հայ ազգին խնդրում է աղոթել

վահրամԵրեկ հայտնի դարձավ, որ 23-ամյա Ինես Սրապիոնյանը, որպես անհայտ կորած որոնվում է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից: Աղջկա որոնմամբ զբաղվում են նաև նրա ընկերները:

Աղջկա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին: Ինեսի ընկերներն էլ խնդրում են նրան տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին` զանգահարել 077200022 հեռախոսահամարով:

Ի դեպ երեկ մամուլում հրապարակվեցին տեղեկություններ, որ կորած աղջիկը ԱԺ պատգամավոր,  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր` Վիկտորիա Բաղդասարյանի մոտ ընկերուհին է: Տարածվող տեղեկությունը իսկապես համապատասխանում է իրականությանը: Վահրամ Բաղդասարյանի դուստրը անգամ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել իր ֆեյսբուքյան էջում` նա առաջարկել է ամբողջ հայ ազգին աղոթել,  քանի որ այդպես աղոթքն ավելի շուտ է հասնում Աստծուն:

Sequence 02.00_00_00_00.Still001

Դիտվել է 3,387 անգամ
 


Այս թեմայով