Վահրամ Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է թալանի մեջ

a1rRIXmvj2xKqi7uOUrQHnrtmGՕրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում  հայտարարել էր, որ թալանից չպետք է խոսի ընդդիմությունը հատկապես այն դեպքում, երբ այդ նույն ընդդիմության ներկայացուցիչները 90-ականներին թալանում էին երկիրը: Միայն թե պարոն Բաղդասարյանը մոռանում է, թե որտեղ է եղել ինքը և իր կուսակցության ղեկավարը այդ տարիներին: Եթե եղել է թալան 90-ականներին, ապա Բաղդասարյանը միանշանակ եղել է այդ թալանից օգտվողների թվում, իսկ իր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը եղել է կազմակերպիչների շարքում:

Եվ այսպես Սերժ Սարգսյանը 1990թ.-ին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-96-ին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-99-ին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007-ին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008-ին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ:

Փաստորեն, Վահրամ Բաղդասարյանը իր այս հայտարարությամբ մեղադրում է Սերժ Սարգսյանին, քանի որ 90-ականներին Սերժ Սարգսյանը զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ և միանշանակ կրում է նաև պատասխանատվություն այդ տարիներին տեղի ունեցած թալանի համար:

Դիտվել է 2,051 անգամ
 


Այս թեմայով