Վահե Էնֆիաջյանը խենթությունների, վախի և սիրած ֆիլմի մասին

ՎահեԱրել եմ անձնական կյանքում, բայց թե ինչպիսի, չեմ ցանկանա ասել:

Politik.am-սկսում է բլից հարցազրույցների շարք, որովք կփորձի բացահայտել հասարակական-քաղաքական գործիչներին այլ տեսանկյունից: Այստեղ մեր զրուցակիցներն առանց փողկապի են և անկեղծ պատասխանում են հարցերի, որոնց պատասխանները հետաքրքրում է շատերին: Այսօրվա մեր զրուցակիցն է ՀՀ ԱԺ  ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

-Երկու բառով բնութագրեք ձեզ:

-Որքան էլ որ դժվար է երկու բառով, բայց` կայուն և արդարամիտ:

— Ինչպիսինն է քաղաքականությունից դուրս ապրող Վահե Էնֆիաջյանը:

-Այնպիսին, ինչպիսին որ կամ:

-Եթե ոչ քաղաքական գործիչ ապա ի՞նչ:

-Քաղաքականություն եկել եմ կրթական համակարգից, ուստի եթե ոչ քաղաքականություն, ապա գիտական, կրթական ոլորտ, միգուցե ձեռնարկատիրական:

— Մարդ(մարդիկ), ում գոյությունը ստիպում է ավելի ուժեղ լինել:

-Ընտանիք, ընկերներ և հանուն բոլոր նրանց, որոնց համար իմ գործունեությունը կարևոր է:

— Ի՞նչն է օգնում հաղթահարել կյանքում առաջ եկող խնդիրները:

-Ազնիվ նպատակները, հանուն որոնց պետք է հաղթահարել առաջացած խնդիրները:

-Խենթություններ կանե՞ք: (եթե այո, ապա ում համար կամ ինչի):

-Արել եմ անձնական կյանքում, բայց թե ինչպիսի, չեմ ցանկանա ասել:

-Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել:

-Այնպիսին, ինչպիսի պետք է լինի յուրաքանչյուր երեխայի մանկությունը` ուրախ և անհոգ:

-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:

-Կարծում եմ առանց էական փոփոխությունների, քանի որ արժեհամակարգն ու աշխարհայացքը լուրջ փոփոխությունների չպետք է ենթարկվի ոչ ոքի մոտ:

— Մենակ մնում ե՞ք դուք ձեզ հետ:

-Իհարկե, միայն այդ դեպքում է հնարավոր լսել ներքին ձայնը:

-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:

-Յուրաքանչյուր հարց ունի պատասխան, լավ փնտրողն այն միշտ կգտնի:

-Ինչի՞ համար կզղջայիք:

-Նման դեպքեր չեն եղել, այս առումով մեծ ճշմարտությու կա` մարդ իր չարածների համար է զղճում…

-Ի՞նչ չէիք անի երբեք:

-Դա շատ հստակ է` երբեք չեմ դավաճանի հավատքս, համոզմունքներս, և այն արժեքները, որոնք ծնողներս սերմանել են իմ մեջ դեռ մանկությունից:

-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:

-Մարդ երբեք չպետք է կորցնի ինքնակառավարումը և սթափ որոշումներ կայացնելու ունակությունը, անգամ զայրույթի պահին:

-Մարդ , ումից երբևէ վախեցել կամ ամաչել եք:

-Չկա նման մարդ, ումից վախենամ, չկա մարդ, ում աչքերի մեջ չկարողանամ նայել, իսկ արարքներիս համար երբեք չեմ ամաչել:

-Եթե ունենայիք հնարավորություն ….

-Եթեներով չեմ ապրում:

-Եթե նորից ծնվեիք ինչպես կապրեիք:

-Այնպես, ինչպես ապրել եմ

— Ամա՞ռ, թե՞ ձմեռ:

-Ամառ

— Սիրելի ռեժիսորը, ֆիլմը:

-Տաղանդավորները շատ են բայց կառանձնացնեմ ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովին և Մել Գիբսոնին, իսկ ֆիլմը` Գիբսոնի《Խիզախ Սիրտը》:

-Սիրելի գրողը, ստեղծագործությունը:

-Գրողը` Պարույր Սևակ, ստեղծագործությունը` 《Ապրել》

— Սիրելի ուտեստը :

— Հայկական դոլմա

-Վաղն աշխարհի վերջն է, ի՞նչ կանեք:

-Վերջին օրը կանցկացնեմ իմ կողմից սիրելի և հարգելի մարդկանց հետ:

 


Այս թեմայով