Վահան Շիրխանյանի կնոջ վրաերթը միտումնավո՞ր է կատարվել. ուշագրավ զարգացումներ

C1B4205F-9942-4CE6-995B-577914D719BE_w640_r1_cx18_cy8_cw48_s«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 15-ին` առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում վրաերթի էր ենթարկվել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, անցած տարվա դեկտեմբերի 19-ից կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը: Տուժածը եւ նրա հարազատները մինչ օրս չեն կարողանում պարզել, թե վրաերթն ինչպես է տեղի ունեցել, չնայած տարածքում առկա են, այսպես կոչված, «կարմիր գծերի» սպասարկման համար նախատեսված տեսախցիկներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրխանյանների ընտանիքի անդամները գրավոր դիմել են քաղաքապետարան` տեսագրության կրկնօրինակը ստանալու համար, սակայն մերժում են ստացել, իբր թե այն խոտանված է: Պատկերացնո՞ւմ եք` այդ հատվածում որեւէ մեկի ավտոմեքենան էր կայանված ու առեւանգել են, ումի՞ց պետք է պահանջի կայանելու համար գումար վճարած քաղաքացին: Ի դեպ, «Փարքինգ սիթի սերվիս»-ի տնօրենները, երբ նոր էին սկսում գործել, խոստանում էին օգնել հանցագործությունների բացահայտմանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով