Վահան Շիրխանյանը տեղափոխվել է հիվանդանոց

62e2bb3123b82e8255e0CaptureԱյսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության մեծ թվով աշխատակիցներ ուժեղացված հսկողությամբ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական կենտրոն տեղափոխեցին Նորք Մարաշի դեպքերով կալանավորված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Հիշեցնենք, որ հանցախմբի անդամներից ազատ էին արձակվել` Լիլիթ Թորոսյանը, Նելլի Մինասյանը, Սրբուհի Այվազյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները, ովքեր անցյալ տարվա նոյեմբերի 25-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը հետ կապերի համար:

Դիտվել է 128 անգամ
 


Այս թեմայով