Արդեն մի քանի ամիս է ինչ ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանը իր ընտանիքի անդամների հետ անցել է Ադրբեջանի տարածք: Իսկզբանի շատերը մտածում էին, թե կատարվածը հոգեկան խնդիրներ ունեցող մարդու արարք է: Նա քաղաքական ապաստան էր խնդրել մի երկրից, որտեղից տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներ են փախնում: Նա ապաստան էր խնդրել մի երկրից, որի հերոսը քնած հայ է մորթում` միայն նրա համար, որ նա հայ է:
Իսկապես միայն հոգեկան հիվանդը կարող է նման քայլի դիմել, սակայն նրա քայլերը խոսում են մեկ այլ բանի մասին: Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են կադրեր, որտեղ նա «հարգանքի տուրք է մատուցում» այսպես կոչված Խոջալուի անմեղ զոհերի հիշատակի առաջ:
Իրականում Վահան Մարտիրոսյանը հակահայ ծրագիր է, որը ուներ և այսօր է շարունակում է ունենալ իր հստակ նպատակը` Հայաստանում և հայ ծնված մարդու միջոցով սևացնել Հայաստանը և փորձել Ադրբեջանը ներկայացնել, որպես մարդակենտրոն երկիր, որ անգամ թշնամի հայերն են իրենց պաշտպանությունը գտնում այդ երկրում: