Վահան Մարտիրոսյանին կարող են հետ բերել Հայաստան

Vahan-Martirosyan«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որն ամիսներ առաջ իր կնոջ և երեխայի հետ Հայաստանից փախել էր Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից, տեղափոխվել է Ուկրաինա: Այս մասին նա պատմել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին:

«Ես Ուկրաինայում եմ, որովհետեւ Ուկրաինան մի երկիր է, որն ինձ նախ եւ առաջ ընդունեց, հետաքրքրվեց՝ ինչքանով եմ տեղյակ գործերին, որոնք գլխիս սարքեցին Հայաստանում ու նայելով դրանց՝ ասացին , որ դա ոչ թե սպիտակ թելով, այլ պարկի թելով կարված գործ է, իսկական խարդախություն»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին պատմել էր Վահան Մարտիրոսյանը:

Հետաքրքիր է, իսկ ինչ է արել այս ընթացքում Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Արդյոք նա տեղյակ է եղել, որ Վահան Մարտիրոսյանին ՈՒկրաինան ապաստան է տրամադրելու: Այն որ Անդրանիկ Մանուկյանը, որպես դեսպան անօգուտ է դա փաստ էր, իսկ այս միջադեպը վերջնականապես վերահաստատեց այն:

Հ.Գ. Եթե իսկապես Մարտիրոսյանը գտնվում է Ուկրաինայում և եթե իր դեմ մեղադրանքներն իսապես փաստարկված են, ապա ՀՀ-ն կարող է նրան հետ վերադարձնել Հայաստան:

Դիտվել է 526 անգամ
 


Այս թեմայով