Վահան Մարտիրոսյանը փախել է Ադրբեջան. APA

Vahan-Martirosyan«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Վերջինս հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվել իր գլխավորած նախաձեռնության գործունեության պատճառով:

Վերջինս Ադրբեջան փախուստը պատճառաբանել է իր ընտանիքին սպառնացող վտանգով:

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը հայտնի է նրանով, որ կոչ էր անում չվճարել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը սպառած գազի դիմաց, քանի որ ըստ նրա, Հայաստանի բնակչությանը մատակարվող գազը վատորակ էր:

Civilnet-ը տեսանյութ էր հրապարակել «Սուրճ եփենք Վրաստանում» վերնագրով, որում Հայաստանի բնակչությանը մատակարարվող գազի կալորիականությունը կասկածի տակ է առնվում: Փորձն իրականացվել էր Վահան Մարտիրոսյանի անմիջական մասնակցությամբ:

Վերջինս նաև վերջերս հայտարարել էր, թե ինքն ու իր կինը ծեծվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով իր հղի կինը կորցրել է երեխային:

Դիտվել է 838 անգամ
 


Այս թեմայով