Home » Real Politik » Վահան Մարտիրոսյանը շնորհավորեց ՀՀ անկախության տոնը

Վահան Մարտիրոսյանը շնորհավորեց ՀՀ անկախության տոնը

67004Հայաստանի անկախությունը արդեն իսկ 24 տարվա պատմություն ունի: 24 տարին կարճ ժամանակ չէ պետություն ստեղծելու և կայացնելու համար: Սա բավական երկար ժամանակ է և խելացի ու սրտացավ իշխանություն ունենալու դեպքում մենք կարող էինք ապրել որակապես այլ երկրում: Հայաստանի ներկա վիճակի համար, սակայն պատասխանատու չէ  միայն իշխանությունը՝ պատասխանատու  է նաև ընդդիմությունը: Հայաստանի ընդդիմութան և իշխանության ողբալի վիճակի մասին լավագույնս խոսեց Ադրբեջան անցած Վահան Մարտիրոսյանը: Նա լավագույնս ցույց տվեց, որ «Ավանի»  հոգեբուժական հիվանդանոցում բուժում ստացողը կարող է շատ լավ ընդդիմադիր գործչի դեր տանել և շատերին հավատացնել, որ ինքը պայքարում է հանուն ժողովրդին: Ընդդիմություն այնքան թույլ է, որ անգամ հոգեկան հիվանդներն են կարողանում գործել որպես ընդդիմադիր և ինչ որ իմաստով նաև հաջողություն գրանցել: Իշխանության համար Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան անցնելն ավելի ցավալի է: Նա իր այդ քայլով ցույց տվեց մեր պետության անվտանգության համար պատասխանատու մարմինների անգործությունը: Պարզվեց, որ ստորագրությամբ ազատ արձակված մարդը կարող է շատ հանգիստ երկիրը լքել: Վահան Մարտիրոսյանը նաև ցույց տվեց մեր հանրության և լրատվական դաշտի թույլ կողմերը՝ հանությունն ու լրատվամիջոցները պարզվեց հավատում են ամեն մի հիմարության, անգամ առանց փաստերը ստուգելու և ասողի ինքնությունը պարզելու: Ահա այսպես Վահան Մարտիրոսյանը ՀՀ անկախության տոնից մի քանի օր շուտ «շնորհավորեց»  մեզ բոլորիս:

Դիտվել է 924 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy