Վահան Մարտիրոսյանը խոսել է մոր վրաերթի մասին

թրենդԱդրբեջան անցած Վահան Մարտիրոսյանը այսօր ադրբեջանական TREND գործակալությանը հարցազրույց է տվել և խոսել իր մոր հետ տեղի ունեցած վրաերթի մասին. «Իհարկե ես այդպես եմ մտածում: Այդպես պետք է մտածի ցանկացած մարդ ով քիչ, թե շատ ծանոթ է Հայաստանում տիրող իրավիճակին: Երկրի իշխանությունները, ԱԱԾ-ն նման մեթոդներով են փորձում հաշվեհարդար տեսնել իմ նման մարդկանց նկատմամբ, ովքեր դուրս են իրենց վերահսկողությունից»,- պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք իր մոր հետ պատահածը ինքը կապում է իր քաղաքական հայացքների հետ:

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը շաբաթներ առաջ Վրաստանով անցել էր Ադրբեջան: Նա երկարժամանակ ներկայանում էր, որպես ընդդիմադիր և կեղծ պատմություններ է ստեղծում: Նա տպավորություն էր ստեղծել, թե քաղաքական կարևոր ֆիգուր է և իր նկատմամբ ճնշումներ են բանեցվում:

Դիտվել է 669 անգամ
 


Այս թեմայով