Վահան Կոստանյանը կստանձնի ՔՊ մամուլի խոսնակի պարտականությունները

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը այսուհետ կկատարի նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները։

Այս մասին վերջինս տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քաղաքացիական պայմանագրի՝ այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,– գրառման մեջ հայտնում է Վ. Կոստանյանը։

Այս թեմայով