Վահան Բաբայանը լքեց ԲՀԿ-ն

վահանՔիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ստացել է կուսակցության մամուլի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի դիմումը` կուսակցությունից դուրս գալու մասին:

Դիմումում նշված է.

«Հարգելի տիկին Զոհրաբյան, արդեն տեւական ժամանակ է, շրջանառվում է իմ` կուսակցությունը լքելու մասին լուրը: Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է` թելադրված իմ քաղաքական հայացքներով, կամքով եւ խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով եւ ներուժով ծառայել Հայաստանին եւ մեր ժողովրդին, իսկ «Բարգավաճ Հայաստանին» մաղթում եմ կանաչ ճանապարհ եւ հաջողություն:

ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայան»

Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Բաբայանի դիմումը փոխանցվել է կուսակցության աշխատակազմ եւ համապատասխան ընթացակարգով ընդունվել է:

Դիտվել է 118 անգամ
 


Այս թեմայով