Վախի մթնոլորտը հաղթեց Էջմիածնում . Հակոբ Հակոբյան (Ճոյտ)

9lfmn8An6wgX9B7skTemSsAORd1«Ընտրությունները անցավ նույն վախի մթնոլորտում,  որը կար, որևէ հանձնաժողովի անդամ, նախագահ չի եղել անկախ, բոլորը եղել են քաղաքապետարանի աշխատողներ,  և ի վերջո Արթուր Թումանյանը հիվանդանոցում պառկած է եղել , և նույնիսկ չի կարողացել գնալ և իր մեկ ձայնը իրեն տալ»,-Politik.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց Հակոբ Հակոբյանը (Ճոյտ),  ով մյուս թեկնածուի՝ Արթուր Թումանյանի հովանավորն է: Շարունակելվ զրույցը անձանագրված ընտրախախտումների մասով, վերջինս նշեց որ ,-«միայն շտաբից կարող ենք իմանալ, իսկ շտաբի ոչ մի աշխատակից այդքան համարձակություն  չունի որևէ ընտրախախտում արձանագրի,  բոլորը վախեցած են, ինչ ընտրախախտում արձանագրելու մասին է խոսքը Էջմիածնում, իսկ Արթուր Թումանյանի դեպքը վախի մթնոլորտը թեժացնելու համար էր թե ոչ, ես ոչինչ չեմ կարող ասել, դա քննությունը կպարզի, անգամ ինձ համար զարմանալի և անհասկանալի մնաց թե ինչպես են թողել որ առկա պայմաններում խեղճ մարդը 3600 ձայն հավաքի, երևի խիղճ են ունեցել այդքան ձայն թողել են մնա»- եզրափակեց` Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):

 

Դիտվել է 500 անգամ
 


Այս թեմայով