Վախեցել են մտնել գեներալ Մանվելի «զոնա»

1406189045-6596Էջմիածին քաղաքի համայնքապետի ընտրություններում իրենց թեկնածություններն են առաջադրել Արթուր Թումանյանը և գործող քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը: Արթուր Թումանյանը վայելում է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդու` Զարզանդ Գրիգորյանի աջակցությունը:
Իսկապես հետաքրքիր պայքար է սկսվել Էջմիածին քաղաքում: Կողմերը իրար մեղադրում են ամենատարբեր հանցագործությունների մեջ ` հիշելով մեկը մյուսի անցյալը : Սա, իհարկե , բացահայտ կերպով հանրությանը ցույց է տալիս ,թե կողմերից ով ով է:
Սակայն այս ընտրությունները մեկ այլ, ավելի կարևոր հանգամանք են հանում ջրի երես: Էջմիածնի ընտրություններին մասնակցության հայտ չի ներկայացրել ոչ մի ընդդիմադիր կուսակցություն: Սա խոսում է նրա մասին, որ բոլոր ընդդիմադիր ներկայացողները ընդունում են այն, որ Էջմիածինը Մանվել Գրիգորյանի «զոնան» է:
Այստեղից էլ պետք է եզրակացնել , որ մեր բոլոր ընդդիմադիրներն էլ իրենց չափը գիտեն: Գիտեն որտեղ պետք է «պայքարել», իսկ որտեղ պետք է չնկատելու տալ անօրիանկանություն ու զոռբայությունը: Բոլորն են հասկանում, որ գեներալ Մանվելի հետ պայքարի մեջ մտնելու ռեսուրս չունեն: Հասկանում են, որ ընտրությունների մասնակցելու համար պետք է գնան պայմանավորվածությունների, իսկ Մանվել Գրիգորյանը իր որդու պաշտոնավարման հաշվին չի գնա կոմպրոմիսի:
Փաստորեն ընդդիմադիրները ևս Էջմիածնում ընդունեցին Մանվել Գրիգորյանի գերիշխանությունը:
Դիտվել է 804 անգամ
 


Այս թեմայով