Վախենում եմ հիվանդությունը տա գլխին. զինհաշմանդամի մայրը ՊՆ-ից աջակցություն չի ստանում

Ավելի քան մեկ տարի է անցել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, սակայն դեռ պատերազմի մասնակից շատ զինծառայողներ շարունակում են միայնակ մնալ իրենց խնդիրների հետ: Նման զինծառայողներից մեկն էլ Գյումրեցի ազգությամբ եզդի Արթուր Հասանյանն է:

Հակառակորդի նռնակի պայթյունից առաջացած ալիքը Արթուրին մի քանի մետր հեռու է շպրտել:  Սկզբնական շրջանում զինծառայողը իրեն լավ է զգացել, սակայն մի քանի օր հետո նրա ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Հիմա Արթուր Հասանյանի ինքնազգացողությունը բավական վատացել է: Նա դժվարությամբ է քայլում՝ ձախ կողմի ոտքը և ձեռքը թուլացած է ու բարակում է:

Զինվորի մայրը՝ տիկին Ասլին հուսահատության մեջ է: Նա որևէ տեղից աջակցություն չի ստանում: Իր խոսքով անտեսված է նաև Պաշտպանության նախարարության կողմից.«Տղայիս վատ վիճակով բերեցին «Մուրացան» հոսպիտալ, երեք ամիս ոչինչ չարեցին վիճակը բարդացավ: Այսօր երեխային պետք է բերեմ «Կարմիր խաչ», բայց գումար չունեմ: Վախենում եմ հիվանդությունը տա գլխին»,-արտասվելով պատմում է տիկին Ասլին:

Դիտվել է 351 անգամ
 


Այս թեմայով