Վալերի Օսիպյանի նման խուժանն այսօր ղեկավարում է ոստիկանության ստորաբաժանումները. Լևոն Զուրաբյան

լևոն-վալերիԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիներին դիմելով` ասաց.«Ես Ձեզ բոլորիդ շնորհավորում եմ` Հայաստանում սկսեց գործել նոր Սահմանադրությունը, խուժանության Սահմանադրությունը, երբ որ ոստիկանապետերն իրենց պահում են վերջին խուժանի նման: Վալերի Օսիպյանի նման խուժանն այսօր ղեկավարում է ոստիկանության ստորաբաժանումները»:

Լևոն Զուրաբյանը հայտարարեց նաև, որ Սերժ Սարգսյանը  Սահմանադրության փոփոխությունն իր համար դարձրել է կենաց մահու պատերազմ:

Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանի ելույթից առաջ ոստիկանությունը Ազգային ժողովի ցանկապատի վրայից պակեց ցուցարարաների կողմից փակցված պաստառը:

 

Դիտվել է 150 անգամ
 


Այս թեմայով