Վազգեն Սարգսյանի եղբոր սենսացիոն բացահայտումն այն մասին, թե ինչպես է Սպարապետը սպառնացել կալանավորել իրեն

8f03bf8b6deb4ff34bda9f26b6d1072d14 տարի չաշխատելով` այսօր ունեմ նաեւ վարկեր, ունեմ դժվարություններ, բայց երբեք իմ հողից ու ջրից չեմ նեղացել ու չեմ նեղանա: Ամենավերջում ունեմ սեփականաշնորհված հող, եւ եթե պետք լինի, կտանեմ այնտեղ ցորեն կցանեմ, հաց կթխեմ, կապրեմ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը: Ինչպես նաեւ անկեղծացավ, թե Սերժ Սարգսյանը եւ վարչապետը ինչ են առաջարկել իրեն եւ թե ինչու է Սպարապետ Վազգեն Սարգսյանը սպառնացել կալանավորել իրեն: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.
-Պարոն Սարգսյան, նախ կցանկանայի, որ պատմեիք, թե ինչով եք զբաղվում:
-Ինչպես ասում են, գործազուրկ եմ: Կարելի է ասել, Վազգեն Սարգսյանից հետո գործազուրկ դարձա եւ առ այսօր չեմ աշխատում, ո՛չ ես, ո՛չ կինս, ո՛չ տղաս, ո՛չ աղջիկս: -Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված: Աշխատելու ցանկություն չունե՞ք, թե՞ աշխատատեղ չկա: -Ես ցանկություն ունեմ, բայց դե…
-Ո՞ր ոլորտում կցանկանայիք ձեր պոտենցյիալը օգտագործել:
-Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր կարող են ինձ աշխատանք տրամադրել, իմ պոտենցիալ էներգիային , իմ հնարավորություններին, խելքին, մտքին լավ ծանոթ են: Համենայնդեպս, ծառայել իմ երկրին: Ես չեմ պատրաստվում այս երկրից հեռանալ, լքել իմ արմատները եւ գնալ ուրիշ երկրներ: Մնալու եմ իմ երկրում: Ավելին, կարող եմ իմ երկրին պիտանի լինել ամեն ինչով:
-Այս ընթացքում, երբեւէ, աշխատանքի առաջարկ չե՞ք ստացել մեր բարձրաստիճան պաշտոնյաներից: Հատկապես այն դեպքում, երբ շատերի հետ լավ հարաբերությունների մեջ եք:
-Առայժմ ոչ, բայց կարծում եմ, որ կլինեն, որովհետեւ որոշ ժամանակ առաջ ինձ ասել են, որ այդ ուղղությամբ մտածեմ: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել են մտածել, թե ինչ կարող եմ աշխատել: Բայց այս պահին դեռ ընդհանուր հայտարարի չենք եկել:
-Իսկ ո՞ր ոլորտներն են ձեզ հոգեհարազատ:
-Ինքս ժամանակին եղել եմ «Արարատ» կոնցեռնի նախագահը: Իմ մոտ 16 հազար մարդ է աշխատել եւ բոլորը գոհ ու շնորհակալ են եղել ինձնից: Դիվանագիտական աշխատանքը եւս ինձ շատ հոգեհարազատ է: Կարող եմ շատ լավ աշխատել պաշտպանության ոլորտում` զինվորների մեջ. «ծայրից ծայր անցնել», հանել այդ կրիմինալ պահերը: Մի քիչ էլ կրիմինալ աշխարհի միջով անցել եմ եւ կարող եմ նրանց բացատրել: -Իսկ ե՞րբ ձեր որոշումը կկայացնեք եւ կհայտնեք նախագահին եւ վարչապետին այդ մասին: -Գիտե՞ք ինչ, երբ ես նրանց պետք լինեմ, իրենք կկանչեն: Ես չեմ կարող գնալ ասել՝ գիտե՞ք ինչ, ինձ աշխատանք տվեք: Համեստորեն նստած եմ: Կտան, ապրեն իրենք, չտան, էլի ապրեն իրենք:
-Իսկ չաշխատելով հե՞շտ է գոյատեւելը: Ինչպե՞ս եք դժվարությունները հաղթահարում:
-14 տարի չաշխատելով այսօր ունեմ նաեւ վարկեր, ունեմ դժվարություններ, բայց երբեք իմ հողից ու ջրից չեմ նեղացել ու չեմ նեղանա: Փառք Աստծո, տուն-տեղ, ամեն ինչ ունեմ: Պարզապես ինձ պարապությունն ու անորոշությունն է սպանում: Մնացած առումով ես իմ երկրից դժգոհ չեմ: Կրկին անգամ ընդգծեմ, որ չեմ պատրաստվում իմ երկիրը լքել: Ամենավերջում ունեմ սեփականաշնորհված հող եւ եթե պետք լինի կտանեմ այնտեղ ցորեն կցանեմ, հաց կթխեմ, կապրեմ:
-Վերջին շրջանում շատ է շահարկվում, թե քաղաքական տարաձայնություններ կան ձեր եւ ձեր եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ:
-Մենք մեր տան մեջ քաղաքականություն չենք խաղում: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Քաղաքականությամբ զբաղվում է իմ եղբայրը, բայց քաղաքական թեմաներով մենք երբեւիցե չենք վիճել: Ավելին, երկուսով քաղաքականություն չենք էլ քննարկում: Քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ էլ ուզում այդ մասին մտածել: Եթե պետք լինի մտածելու, կմտածեմ, բայց առայժմ չեմ մտածում: -Խոսեցինք Արամ Սարգսյանի մասին: Կցանկանայի նաեւ Վազգեն Սարգսյանին հիշել: Կարո՞ղ եք հիշել, թե Սպարապետի հետ ինչի շուրջ էին ձեր հիմնական տարաձայնությունները: -Ես ու Վազգենը երբեւիցե տարաձայնություններ չենք ունեցել, որովհետեւ Վազգենը հանձնարարությունը տվել է, ես կատարել եմ: Չեմ քննարկել: Հետո՝ մենք զինվոր էինք. Վազգենը հրամանը տալիս էր, մենք կատարում էինք: Ես պատերազմ եմ անցել: Այնպես որ մենք սովոր ենք եղել թե՛ վարչապետ Վազգեն Սարգսյանի հրամաններին, թե՛ Պաշտպանության նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամաններին:
Իսկ կհիշե՞ք մի դեպք, երբ պատերազմից դուրս կյանքում ենթարկվել եք նրա հրամանին ու շահել եք դրանով:
-Կհիշեմ…. մի քիչ երկար պատմություն է, բայց կփորձեմ կարճ-կոնկրետ ներկայացնել: Խոսրովի անտառում Վազգենը բյուջե էր գրում: Ի դեպ, նա անձամբ, միայնակ էր գրում: Շատ նախարարներ, գործարարներ էին եկել: Սեղանի շուրջ նստած էինք եւ ինձ հարցրեց, թե ինչքան վարկ ունեմ: Ասացի՝ 350 հազար դոլար: Ասաց «ո՞վ ա տվել այդ վարկը»: Պատասխանեցի՝ վարչապետ Արմեն Դարբինյանը, գյուղատնտեսական վարկ է: Ասաց «ի՞նչ ես արել այդ գումարը»: Սսացի բանկաներ (տարաներ) եմ գնել, պիտակներ (էտիկետկեք) եւ փականներ (կրիշկաներ): Ավելացրեցի նաեւ, որ ժամանակ էլ ունեմ եւ աստիճանաբար մարում եմ, կմարեմ եւ ոչ մի խնդիր չկա, ես իմ պարտականությունները տոկոսներով լիարժեք կատարում եմ: Ասաց. «Առավոտյան այդ վարկը կմարես»: Պատասխանեցի, որ չեմ կարող, որովհետեւ արդեն գնումներ եմ կատարել եւ, եթե մարելու գումար ունենայի, ինչի՞ էի վարկ վերցնում եւ մի բան էլ տոկոս տալիս:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 611 անգամ
 


Այս թեմայով