Վազգեն Սարգսյանը ՀՀԿ նախագահի թեկնածուին ապտակե՞լ էր

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց,որ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու, որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանը:

Հետաքրքրական է, որ Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջարկելու լուրի տարածվելու պահից ի վեր , համացանցում սկսեց շրջանառվել տարիներ առաջ տեղի ունեցած այն դեպքերը, որոնք Արմեն Սարգսյանին ստիպել էին հեռանալ երկրից:

Օգտատերերը հիշեցնում են, որ 1997թ.-ին վերջինս ՀՀ վարչապտի պաշտոնից հրաժարական էր տվել և ՀՀ-ից հեռացել էր Վազգեն Սարգսյանի պատճառով, նշելով որ իր կառավարման ձևի հետ անհամաձայն  Վազգեն Սարգսյանը բոլորի ներկայությամբ ապտակել էր Սարգսյանին, ինչից հետո էլ նա հեռացել է Անգլիա տեղեկացնելով, որ վարչապետի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Այս գրառումներին հակընդդեմ,  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Տիգրան Հակոբյանը այլ լուսի ներքո է ներկայացնում 1997թ.-ին տեղի ունեցած դեպքերը. գրելով .

«Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո եւ ժամանակակից բժշկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաեւ պարզապես ընկերներ, բարեկամներ: Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին»:

 


Այս թեմայով