Վազգեն Սարգսյանը կդառնար 57 տարեկան

Վազգեն 2Մարտի 5-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 57 տարեկան: 1990-1992 թթ.-ին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: 1991-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը, իսկ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Հայրենիքի պաշտպանությանը մատուցած անգնահատելի ծառայությունների համար ժողովուրդը նրան կնքել էր «Սպարապետ» անունով:

Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով։

Նա 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» կոչմանը։

Նշենք, որ Երկրապահ կամավորականների միությունն այսօր՝ ավանդույթի համաձայն մի քանի միջոցառումներ է իրականացնելու՝ նվիրված Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Երկրապահները Եռաբլուրում ծաղիկ են դնելու, իսկ Ծիծեռնակաբերդում պատանի երկրապահների երդման արարողություն եւ ցուցադրական ելույթներ են կայանալու։

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով