Վազգեն Սարգսյանը КГБ-ի գործակալ չէր. ահա թե ինչու կազմակերպվեց հոկտեմբերի 27-ը

Վազգեն 2Վազգեն Սարգսյանին կարելի է մեղադրել բազմաթիվ սխալների եւ անգամ մեղքերի մեջ: Բայց մի բան անբեկանելի է՝ նա КГБ-ի գործակալ չէր ու նաեւ, գոնե 1998-ից, հասկանում էր համազգային կոնսոլիդացիայի արժեքը (որքան էլ որ մինչ այդ, 1996-ին հայտարարում էր, թե չեն զիջի իշխանությունը անգամ եթե ընդդիմությունը 90% ձայն հավաքի) ու նրա ղեկավարության ներքո, վստահաբար Հայաստանի ժողովուրդը կզարգացներ իր ինքնիշխանությունը եւ կհզորացներ իր պետականությունը, այլ ոչ թե կհանձներ այն ռուսներին կամ կմսխեր կազինոներում: Ես նաեւ չեմ պատկերացնում, թե նա, Հայաստանում առկա հազարավոր նյութական խնդիրների եւ կարիքների առկայության պայմաններում իրեն երբեւէ թույլ կտար 30000 դոլարանոց կոնյակ խմել փարիզներում, առյուծների որս աներ աֆրիկաներում, կամ ցողունային բջիջներ պատվաստվեր կորեաներում: Ու ցավոք, միայն Հայաստանում չէ, որ հասկանում էին, թե ով է նա եւ, ամենակարեւորը՝ ով ՉԷ նա եւ իր մի շարք թիմակիցներ: Հենց դրա համար էլ կազմակերպվեց հոկտեմբերի 27-ը:
Վազգենին հիշեցի տարածաշրջանային լրահոսին ծանոթանալով, ու հերթական անգամ գիտակցելով, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել Հայաստանը, թե ինչ սպառնալիքներ են կախված մեր գլխին, որոնց աստված գիտե, թե ինչպես ենք դիմակայելու այս վիճակում, ու նաեւ տեսնելով թե ինչպիսի հնարավորություններ են բացվել մեր շուրջը, որոնցից չգիտեմ, թե արդյոք երբեւէ կկարողանանք օգտվել:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է  Հովսեփ Խուրշուդյանը

Դիտվել է 3,137 անգամ
 


Այս թեմայով