Վա՞տ է, որ Ծառուկյանը չի թաքցնում իր հարկերը. մեկ եռամսյակում ավելի քան 1 միլիարդ հարկ

գագիկԱյսօր մամուլի հրապարակումներից մեկում եղել է անդրադարձ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատանը և  «խաղատնային մենաշնորհին»:

Հրապարակման մեջ հիշեցում է արվում, որ 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որի համաձայն՝ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան քաղաքներում եւ «Զվարթնոց» օդանավակայանի ու «Երևան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում: Իսկ Երևանից դուրս գտնվող հարակից տարածքներում կարող են խաղատներ բացել և շահումով խաղեր կազմակերպել միայն այն գործարարները, ովքեր կներդնեն 40 մլրդ դրամ կամ մոտ 100 մլն դոլար և կունենան կառավարության աջակցությունը: Այս փոփոխությունը նշված օրենքում կատարվել է 2010թ. ապրիլին:

Այս հիշեցմամբ փորձ է արվում ստեղծել տպավորություն, իբր ստեղծվել է  մենաշնորհ և դրա նպատակը Գագիկ Ծառուկյանի բիզնեսին զարկ տալն է: Դժվար է հիշել մեկ այլ նման դրական քայլ, որ արել է ՀՀ կառավարությունը: Օրենսդրական այս փոփոխությամբ վերջ դրվեց այն վիճակին, որը մինչ այս կար շուկայում:

Փորձեք հիշել, թե ինչ է կատարվում մինչ այս օրենքի ընդունումը: Ամբողջ Հայաստանով մեկ տարածված էին մինի խաղատները, որոնք հիմնականում զբաղված էին մարդկանցից գումարներ կորզելով: Այնքան աբսուրդային էր շուկան, որ շատերը իրենց ավտոտնակի 30 քմ դարձնում էին խաղատուն և միլիոններ էին աշխատում: Այդ ընթացքում խաղամոլությունը լայն տարածում գտավ և շատերը խաղում էին իրենց վերջին ունեցածի վրա: Ավտոտնակ-խաղատները չունեյին որևէ կարգ և իրենց միակ նպատակը մարդկանց վերջին կոպեկները մսխելն էր:

Հրապարակման մեջ նշվում է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 19-րդ տեղը: Իսկ ինչ կա այստեղ զարմանալու: Ծառուկյանին պատկանող խաղատուն են այցելում հազարավոր մարդիկ և մեծ մասը զբոսաշրջիկներ, որից էլ եկամուտ է գոյանում: Ծառուկյանն էլ ի տարբերություն որոշ գործարարների ոչ թե թաքցնում է իր եկամուտները, այլ բարեխիղճ վճարում է հարկերը:

Այս բիզնեսում կատարվել է ավելի քան 100 միլիոն դոլար գումարի ներդրում, տարածքում բացի խաղտնից կա շքեղ հյուրանոց և ժամանցի կենտրոն և բնական է, որ ընկերությունը պետք է լիներ խոշոր հարկատուների ցանկում:

Ի դեպ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ընկերությունը միայն այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 1 միլիարդ 189 միլիոն հարկ: Սա խոսուն և գովելի փաստ է գործարարի գործունեության մասին:

Դիտվել է 594 անգամ
 


Այս թեմայով