Սև ամպեր՝ Արա Աբրահամյանի գլխին

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխին հերթական «սև ամպերն են կուտակվում»։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում դատական հայց է նախապատրաստվում ռուսական «Սոգլասիա» ընկերության դեմ, որը սերտ առնչություն ունի Աբրահամյանի հետ։

Ըստ տեղեկությունների՝ այն պատկանում է Աբրահամյանին, սակայն որպես գլխավոր տնօրեն նշվում է ոմն Անդրեյ Չիժիկովի անունը։ Դեռ 2011թ. «Սոգլասիան» դիմել է «Վիա Վիտալիս» հայտնի ընկերությունների խմբին («Բարություն առանց սահմանների» ընկերության հիմնադիրներից մեկն է) Ռուսաստանում երիկամի քաղցկեղի դեմ դեղի արտոնագիր ստանալու համար։ Գումարի մի մասը տալուց և պատվերը կատարելուց հետո գործընթացն ընկել է հունի մեջ, սակայն հետագայում ընկերությունը առանց հիմնավոր պատճառաբանության հրաժարվել է վճարել գումարի մնացած մասը՝ խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է։

Այդպիսով, «Վիա Վիտալիս» ընկերությունը սնանկության եզրին է հասել, և այժմ նրա գլխավոր տնօրեն Իրինա Ռատմանովան դատական գործ է հարուցելու «Սոգլասիա» ընկերության դեմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով